Շնորհակալ եմ ՀՀ խորհրդարանին՝ նման բարձր վստահության համար. Թագուհի Թովմասյան

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրված Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շնորհակալ եմ ՀՀ խորհրդարանին՝ նման բարձր վստահության համար: Ծառայում եմ Հայաստանի հանրապետությանը՝ այսուհետ նաև ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարգավիճում»: