Վաղը` Ազգային համաժողով. Կարապետիչը կպայքարի՞ «մինչև վերջ»

Վաղը` փետրվարի 15-ին, ժամը 15-ին,  Ժողովրդական կուսակցությունն ի դեմս նախագահ Տիգրան Կարապետյանի Մատենադարանի հարող տարածքում  կկազմակերպի խոստացած Ազգային համաժողովը:

 

Համաժողովի ընթացքում նախատեսվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հանձնել հանրային պահանաջագիր, որը բաղկացած կլինի կոնկրետ կետերից եւ պահանջներից:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ից ԺԿ «ԱԼՄ» հեռուստաընկերությունը դադարեց եթեր հեռարձակվելուց, քանի որ ՀՌԱՀ-ի կողմից դեկտեմբերին հայտարարված կապուղիների մրցույթում նույն կապուղու համար պայքարող «ԱԼՄ» և «Երևան» հեռուստաընկերություններից հաղթող  ճանաչվեց վերջինը:

Տիգրան Կարապետյանը հայտարարել է, թե  «ԱԼՄ»-ն եթերազրկելու պատճառը իր ընդդիմադիր կեցվածքն է, և որ պայքարելու է «մինչև վերջ»:

© Medialab.am