Բաղրամյան պողոտայում կհեռացնեն կոճղերը և կաղնի կտնկեն. քաղաքապետարան

Երևան համայնքում, ապրիլի սկզբից, միատարրությունը պահպանած պողոտաներում և փողոցներում կիրականացվի նույնանուն ծառերով լրացում։Այս մասին հայտնում են քաղաքապետարանից: 

Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով։ 

Աշխատանքներն իրականացվում են «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող ևւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով։ Ինվազիվ ծառերի հեռացում» ծրագրի շրջանակում։