Ամուլսարի հարցի վերաբերյալ կառավարությունը կընդունի միայն այնպիսի որոշում, որը կբխի Հայաստանի Հանրապետության շահերից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Այվազյանի հարցին:
«Որոշումը պարզ և հստակ է` ստեղծել հնարավորություններ, որպեսզի երկրում լինեն հավելյալ ներդրումներ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հանքարդյունաբերությանը, կարող է վերաբերել տարբեր հանքերի: Մենք պետք է ուսումնասիրենք առկա խնդիրների հաղթահարման հնարավորությունները և ընդունենք որոշումներ: Եթե այդ որոշումները բխեն ՀՀ շահերից, ուրեմն այդ որոշումները կունենան նաև Ամուլսարի մասով շահագործում իրականացնելու հետևանքներ»,- ասաց Պապիկյանը: