Ինչ են քննարկել Փաշինյանն ու ՔՊ-ի պատգամավորներն ԱԺ-ում.Factor

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ձեւավորումից հետո խորհրդարանում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հանդիպումը:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ այն ավարտվել է քիչ առաջ: Հանդիպման ժամանակ Փաշինյանն ու թիմակիցները քննարկել են կառավարության ծրագիրը:

Վարչապետը լսել է պատգամավորների դիտարկումներն ու առաջարկները: Կառավարության ծրագիրն Ազգային ժողովին ներկայացվելու է մինչեւ օգոստոսի 23-ը, սակայն հստակ օրը դեռ հայտնի չէ:

Նիկոլ Փաշինյանն իր գոհունակությունն է հայտնել ՔՊ-ականներին առաջին նստաշրջանում ցուցաբերած ակտիվության համար: Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում գտնվելու ընթացքում խորհրդարանի շենքի տարածքում խստացված հսկողություն է իրականացվել:

Թեեւ նշենք, որ 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքերի մեկնարկից ի վեր Ազգային ժողովի շենքի տարածքում՝ Բաղրամյան պողոտայում եւ Դեմիրճյան փողոցի կողմերից, ինչպես նաեւ՝ հարակից այգում, մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված: