Նազիկ Ավդալյանը ավագանու ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ ցուցակով

Նազիկ Ավդալյանը ավագանու ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ ցուցակով
Նազիկ Ավդալյանը ավագանու ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ ցուցակով

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե ինքը որպես Երևանի ավագանու թեկնածու առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից և տեղեկացրել, որ առաջադրվելու է ԲՀԿ ցուցակով:

«Ես եղել և մնում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ: Գագիկ Ծառուկյանն ինձ համար ոչ միայն կուսակցության ղեկավար կամ հայրենական սպորտի պատասխանատու է, այլև հարազատ մարդ և ընտանիքի անդամ:

Այնպես որ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին խնդրում եմ արհեստական խնդիրներ ու ենթատեքստեր չփնտրել այնտեղ, որտեղ իրականում դրանք չկան: Ես եղել և մնում եմ ԲՀԿ անդամ և որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից»,- «Ֆեյսբուքում» գրել է Նազիկ Ավդալյանը: