Կորոնավիրուսի պատճառով Թբիլիսիում 55 մանկապարտեզ դադարեցրել է աշխատանքը

Կորոնավիրուսի տարածման պատճառով Թբիլիսիում գործող 186 պետական մանկապարտեզից 55֊ը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը, հայտնում է Ալիք Մեդիան։

Ըստ մանկապարտեզների կառավարման գործակալության՝ 32 մանկապարտեզի փակման պատճառը երեխաների շրջանում կորոնավիրուսով դեպքերի տարածումն էր, իսկ 23-ում դաստիարակների մոտ է այն հաստատվել։

Հիշյալ մանկապարտեզներում ուսումնական գործընթացը կվերսկսվի 12 օրյա կարանտինից հետո՝ հոկտեմբերի 4֊ին։