Բանակը կարևոր խաղաքարտ տվեց դիվանագետներին ու պառլամենտականներին. հիմա, առավել քան երբևէ, լուրջ աշխատելու դաշտ է բացվել. Սանասարյան

Դավիթ Սանասարյանը գրում է.

«Սահմանային հարաբերական անդորրը լավ հնարավորություն է վերաիմաստավորելու, ռազմավարական պլանավորում մշակելու և նոր նշաձողեր սահմանելու համար։

Իսկ դրան զուգահեռ՝ պետք է չթուլացնենք զգոնությունն ու չթերագնահատենք թշնամուն. պետք է չմոռանալ, որ թշնամին երբեմն հարվածում է այնտեղ, որտեղ ամենապաշտպանվածն ես զգում։

Բանակը կարևոր խաղաքարտ տվեց դիվանագետներին ու պառլամենտականներին. հիմա, առավել քան երբևէ, լուրջ աշխատելու դաշտ է բացվել միջազգային գործընկերների հետ։ Աշխարհին ասելիք ունենք, առաջարկելու բան՝ նույնպես. կարողանում ենք անորսալի համարվող անօդաչուներ խոցել ու բազմաֆունկցիոնալ անօդաչուներ արտադրել։

Վիճակը (նորովի) նետված է կամ ālea iacta est»։

Սահմանային հարաբերական անդորրը լավ հնարավորություն է վերաիմաստավորելու, ռազմավարական պլանավորում մշակելու և նոր նշաձողեր…

Posted by Davit Sanasaryan on Sunday, July 19, 2020