Պացիենտից վարակված խրոնիկ հիվանդություն ունեցող բժիշկը բուժվել է կորոնավիրուսից ու դուրս գրվել

«Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը մայիսի 21-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսային վարակով և երկկողմանի ծանր թոքաբորբով:

«Ես ռիսկային խմբի անդամ եմ, եթե այդպես կարելի է ասել, տարիքս 68 է, ունեմ շաքարային դիաբետ, սիրտանոթային հիվանդություններ, մի խոսքով նման վարակը ինձ համար կարող էր ճակատագրական լինել»,-պատմում է բժիշկ, դոցենտ Պատրիկյանը: Նրա խոսքով իր փրկվելը հավասար էր հրաշքի, ինչի համար շնորհակալություն է հայտնում գործընկերներին: