Ինչպե՞ս են պատրաստվում երաշխավորել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը․

«Մեր զինվորներին պատերազմի ընթացքում դաժան խոշտանգումների են ենթարկել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, որ ստացվում է՝ պետք է Գորիս-Կապան ճանապարհին իրականացնեն սահմանային վերահսկողություն:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կովսականում 2020թ. հոկտեմբերի վայրագություններին:ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջերս հրապարակած զեկույցը փաստերով մանրամասն ցույց է տալիս, որ նրանք խոշտանգել են մարդկանց, ապօրինաբար կյանքից զրկել են, հետո կապել են մեքենաներից ու քաշ տվել:

Այդ ամենը լուսանկարել ու տեսանկարահանել են ու հետո էլ բաց դեմքերով (վստահ լինելով, որ չեն պատժվելու), երգ ու պարով իրենց «հաղթանակը» նշել են Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում:

ՀՀ այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք իրենց հայտարարություններով լեգիտիմացնում են նրանց ներկայությունն ու արարքները, նրանց հեռացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն, տեղյա՞կ են, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության այդ ներկայացուցիչներից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Այս պայմաններում ինչպե՞ս են պատրաստվում երաշխավորել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: Եվս մեկ անգամ ուզում եմ հստակ նշել, որ խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց որևէ պարագայում չի կարելի մարդկանց իրավունքները դնել զանգվածային խախտումների իրական վտանգների առաջ՝ այն էլ առանց երաշխիքների:

Կովսականի դեպքին վերաբերող փաստերը մանրամասն շարադրված են իմ զեկույցում»։

Возможно, это изображение (4 человека, на открытом воздухе и текст «Geolocation bodies seen Zengilan on Airbus imagery 24/10/2020 9:41 The photo collage created Benjamin Strick and posted @bendobrown Twitter account. 71. servicemen of SBS appear the media wearing several types of military uniforms patterns. video published October 2020, SBS soldiers appear and khaki uniforms various patterns. those identical the uniforms worn by the Rapid Response Unit the SBS-7 (Çevik Harakat Dastasi). Lefi photo: serviceman the Rapid Response Unit the SBS duringa demonstrative drill. photo:a serviceman /SBS Azerbaijan in front the Kovsakan Middle School.»)
Возможно, это изображение (6 человек, люди стоят и на открытом воздухе)
Возможно, это изображение (7 человек и текст «others depicting the Kovsakan Incident, faces of SBS servicemen are clearly seen and may be further identified during proper investigation. T.ME/HERBIXEE T.ME/ Û of the Faces of servicemen seen the videos the Kovsakan Incident.»)