Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 2 մեքենա. ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները. Տեսանյութ

Մայիսի 4-ին ճանապարհային ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրեց մայրաքաղաքում։
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հայտնաբերեցին տարբեր խախտումներ կատարած վարորդների, որոնցից 21-ի մեքենաներն ու մոտոցիկլետները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Չորս մոտոցիկլետ առանց համարանիշի էին, 2 մեքենայի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար, ևս 2 մեքենա հետախուզման մեջ էր, 1 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր և մի մեքենայի վրա փոխարինված համարանիշ էր։
Բոլոր օրինախախտները ենթարկվեցին վարչական պատասխանատվության։

Հարգելի՛ վարորդներ, պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը: