Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ին պատկանող Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրում իրականացված մասնակի ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը` հարստացուցիչ ֆաբրիկան և պոչամբարը շահագործել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության՝ խախտելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի բ) ենթակետի պահանջը։
Նշանակվել է վարչական տուգանք՝ 100.000 ՀՀ դրամի չափով։
Տրվել է հանձնարարական աշխատանքներն իրականացնել՝ հարստացուցիչ ֆաբրիկա և պոչամբար, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության առկայության (ստանալու) դեպքում։