ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԿԽՄԿ-ի հետ ակտիվ քննարկումների մեջ են՝ զոհվածների դիերի փոխանցման և գերիների հնարավորինս արագ վերադարձման առնչությամբ․ Հայտարարություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Իգոր Պոպովը, Ստեփան Վիսկոնտին և ԷնդրյուՇոֆերը հանդես են եկել հայտարարությամբ և ողջունել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը և դրա արդյունքներով տարածված հայտարարությունը՝ հումանիտար դադարի մասին և կոչ են արել կողմերին  իրականացնել ստանձնած պարտավորությունները։

ՄԽ համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ակտիվ քննարկումների մեջ են Կարմիր խաչի միջագային կոմիտեի հետ՝ զոհվածների դիերի փոխանցման և գերիների հնարավորինս արագ վերադարձման առնչությամբ։

«Մենք կոչ ենք անում կողմերին ապահովել անհնարժեշտ նյութատեխնիկական պայմանները և տալ անվտանգության երաշխիքներ՝ գործընթացը իրականացնելու համար», -ասված է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության, Համանախագահները ակտիվորեն համագործակցում են կողմերի հետ և անում ամեն հնարավորը հրադադարը պահպանելու, ակտիվ բանակցությունների միջոցով կարգավորման հիմնարար սկզբունքներին ու ձևաչափին հասնելու համար։