30 դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել,պահանջում են հանդիպում նախարարի պաշտոնակատարի հետ. «Ա1+»

Արմավիրի քրեակատարողական հիմնարկի 30 դատապարտյալներ այսօր անժամկետ հացադուլ են հայտարարել:

Ինչպես փոխանցում է «Ա1+»-ը, դատապարտյալները  հանդիպում են պահանջում ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հետ:

Կայքի փոխանցմամբ, դատապարտյալները պահանջում են վերանայել համաներման նախագիծը:

«Մենք ուզում ենք, որ այն տարածվի նաեւ 10 տարվա ընթացքում միջին ծանրության դեպքերի վրա էլ»,-«Ա1+»-ին ասել է դատապարտյալ, հացադուլ հայտարարած Գ. Ա.-ն:

33-ամյա Ասատրյանը 8 տարով դատապարտվել է կողոպուտ կատարելու համար:

Արմավիրի քրեակատարողական հիմնարկից, սակայն, կայքին ասել են, թե այս պահի դրությամբ պաշտոնապես ոչ մի հացադուլ Արմավիրում չունեն: