Հայաստանի ամենատարեց բնակիչը 115 տարեկան է

Հայաստանի ամենատարեց բնակիչը 115 տարեկան է
Հայաստանի ամենատարեց բնակիչը 115 տարեկան է

Հայաստանում 100 և 100-ից նույնիսկ ավելի բարձր տարիքի 85 մարդ է բնակվում:

Այս տեղեկատվությունը տարածվեց Հայաստանում Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ՝ դրա նախօրեին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանի խոսքով, ամեատարեց բնակիչը 115 տարեկան է, ապրում է Գեղարքունիք մարզի Երանոս գյուղում:

Անահիտ Գևորգյանը նշել է նաև, որ «երկարակյացներից ամենաշատը բնակվում են Տավուշում և Գեղարքունիքում» և որ հիմնականում դա կանայք են: Նրանք տղամարդկանցից միջինը 6 տարի ավելի երկար են ապրում:

Լուսանկարը՝ «Մեդիալաբի»

Աղբյուրը՝ JAMnews