Արցախի նախագահն Ադրբեջանի կողմից ԼՂ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամություն չի տեսնում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցանկություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ քննարկում ունենալ բանակցությունների չնպատակադրված Ադրբեջանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հարությունյանն ասաց սեպտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Եկեք պատրաստվենք պատերազմի, ոչ թե քննարկենք բանակցության թեման: Բանակցություններ չեն լինելու, չեմ տեսնում: Այնպիսի թշնամի, հակառակորդ ունենք, որը Հայաստանի Հանրապետության սահմանի նկատմամբ հարձակում է իրականացրել, նպատակադրված չէ հակառակորդը բանակցությունների: Երբ հակառակորդն ասում է՝ խփելու է ատոմակայանին, Ստեփանակերտն ու Արցախը լինելու են ադրբեջանական, ի՞նչ քննարկենք այդ հակառակորդի հետ: Քննարկելու ցանկություն չունեմ այդպիսի նպատակներ ունեցող հակառակորդի հետ»,- ասաց Հարությունյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: