Հորդորում ենք բոլոր վարորդներին լինել զգոն, ալկոհոլ օգտագործած վիճակում չվարել տրանսպորտային միջոց․ ԱՀ ՃՈ պետ

«ԱՀ Ճանապարհային ոստիկանության պետ, փոխգնդապետ Մավրիկ Նասիբյանը դիմել է քաղաքացիներին․

Հարգելի վարորդներ, հետիոտներ և ուղևորներ
ԱՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը շնորհավորում է Ձեզ՝ Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ:


Ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանի հրամանով, բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, ոստիկանության բոլոր ստորաբաժանումները տոնական օրերին հանրապետության տարածքում իրականացնում են ուժեղացված ծառայություն:

Ճանապարհային ոստիկանության տեսուչներն ապահովում են անխափան երթևեկի պատշաճ իրականացումը:

Հորդորում ենք բոլոր վարորդներին լինել զգոն, ալկոհոլ օգտագործած վիճակում չվարել տրանսպորտային միջոց, պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, չգերազանցել սահմանված արագությունը:
Մաղթում ենք անվտանգ ու անխոչընդոտ երթևեկություն և առանց պատահարների Նոր տարի»։