Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյան. «Հարձակվեցին մեր մեքենայի վրա, որի մեջ էին 4 տարեկան աղջիկս եւ կինս»

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյան. «Հարձակվեցին մեր մեքենայի վրա, որի մեջ էին 4 տարեկան աղջիկս եւ կինս»
Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյան. «Հարձակվեցին մեր մեքենայի վրա, որի մեջ էին 4 տարեկան աղջիկս եւ կինս»

Այսօր Բերձորում ոստիկանական ուժերի կողմից «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ավտոերթի մասնակիցների վրա կատարված հարձակմանը ականատես է եղել նաեւ ճանաչված գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, որն իր կնոջ եւ 4-ամյա դստեր հետ է եղել: Նիկոլ Աղաբաբյանը «Հիմնադիր խորհրդարանի» հետ որեւէ կապ չունի, սակայն մտավորականների այն տեսակին է պատկանում, որն անմասն չի մնում ժողովրդի ցավ ու խնդրից: Նա մեզ պատմեց. […]

Այսօր Բերձորում ոստիկանական ուժերի կողմից «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ավտոերթի մասնակիցների վրա կատարված հարձակմանը ականատես է եղել նաեւ ճանաչված գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, որն իր կնոջ եւ 4-ամյա դստեր հետ է եղել:

Նիկոլ Աղաբաբյանը «Հիմնադիր խորհրդարանի» հետ որեւէ կապ չունի, սակայն մտավորականների այն տեսակին է պատկանում, որն անմասն չի մնում ժողովրդի ցավ ու խնդրից: Նա մեզ պատմեց. «Հայ մտավորականներից շատերի նման ես մտահոգված եմ այն ամենով, ինչ կատարվում է մեր երկրում: Երբ տեղեկացա, որ «Նախախորհրդարանը» ցանկություն ունի երթ կազմակերպել դեպի Արցախ, ինձ շատ հետաքրքրեց, թե ի՞նչ է տեղի ունենալու, եւ ո՞րն է նրանց պահանջը: Մինչեւ երթը ես հանդիպեցի նրանց հետ եւ խնդրեցի բացատրել այդ երթի իմաստը եւ նպատակը: Նրանք բացատրեցին, որ գնում են խաղաղ երթ անելու, մարդկանց հետ խոսելու, բացատրելու, որ այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ շարունակվելու դեպքում հնարավոր է, որ կորցնենք ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը: Համոզվելով, որ երթը խաղաղ եւ իրազեկիչ բնույթ է կրելու, եւ կիսելով նրանց մտահոգությունները, ես իմ ընտանիքով, որ գտնվում էինք Սիսիանի իմ առանձնատանը, որոշեցինք միանալ այդ մարդկանց:  Ինձ համար էլ է մտահոգիչ այն ամենն, ինչ կատարվում է մեր երկրում, եւ ես էլ եմ վախենում իմ երկրի ապագայի համար:   Այդ իսկ պատճառով որոշեցի միանալ ավտոշարասյանը: Մարդիկ իրենց ընտանիքներով, խաղաղ, շատ լավ հարաբերություններով, ուրախ գնում էին ավտոերթով՝ մինչեւ Լաչին: Լաչին չհասած մեզ դիմավորեցին մի քանի ոստիկանական խմբեր: Բարեհամբույր մոտեցան, փաստաթղթեր պահանջեցին եւ այլն: Խմբի առաջնորդողները մոտեցան, որ տեսնեն, թե՝ կարո՞ղ են արդեն շարժվել առաջ, թե ոչ… Մեկ էլ հանկարծ լսեցինք ջարդուփշուրի ձայներ՝ մենք հեռու էինք, քանի որ շարասյունը բավականին մեծ էր, մոտ չորս տասնյակ մեքենա կար: Եվ այդ ջարդուփշուրը հասավ նաեւ մեզ: Հասան մեր մեքենային: Իմ չորս տարեկան աղջիկը՝ մոր գրկում, նստած էր մեքենայում, եւ ես ասում էի՝ մի՛ խփեք մեքենային, մի՛ խփեք, փոքրիկ երեխա կա մեջը, նրանց համար ոչ մի նշանակություն չուներ դա… Ջարդուփշուր արեցին մեքենան, այլանդակ հայհոյանքներ տալով հարվածում էին մեքենային: Այդ ամենը անում էին ոստիկաններն ու սեւ համազգեստներ հագած հատուկ ստորաբաժանման աշխատակիցները, որոնցից մի մասը դիմակներով էին»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/01/31/537781/