Մարտական գործողությունների հետևանքով երկու կողմից էլ կան կորուստներ. Պն

Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ծավալվել են տեղային մարտեր, որոնք, ժամը 07։00-ի դրությամբ, շարունակվում են։

Պն-ի հաղորդմամբ, նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների հետևանքով երկու կողմից էլ կան կորուստներ։ Տվյալները ճշտվում են։