Իրանում կորոնավիրուսից հայ կին է մահացել. ԱԳՆ-ն հաստատում է

Իրանում նոր տիպի կորոնավիրուսից (COVID-2019) ազգությամբ հայ ԻԻՀ քաղաքացի է մահացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Արևելք»-ը մանրամասներ էր հայտնել հայ կնոջ մասին. նա 85-ամյա Էլսիկ Մասիհն է, մեկ շաբաթ առաջ էր տեղափոխվել Թեհրանի «Մասիհ Դանեշվար» հիվանդանոց, որը համարվում է կորոնավիրուսի բուժման գլխավոր հաստատություններից մեկը։