ԱԻՆ նվագախմբի տոնական կատարումները Երևանի կենտրոնում․ Տեսանյութ

Արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախումբը սեպտեմբերի 4-ի տոնական օրը սկսել է Ազատության հրապարակից: Հատելով Թումանյան փողոցը՝ նվագախումբը քայլերթով անցել է Հյուսիսային պողոտայով և Աբովյան փողոցով:

5 փրկարարական և 5 հրշեջ-փրկարարական ավտոմեքենաները երթ են իրականացրել Հանրապետության հրապարակով: Երկինք են բաց թողնվել հելիումով լիցքավորված փուչիկներ: