Մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային թիվ 32 երթուղու գործունեությունը

City

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 32 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով, ս/թ մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ. 32 երթուղու գործունեությունը:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ավտոբուսային հ. 20 երթուղին, ժամանակավորապես, Ավան վարչական շրջանի «Դուրյան» թաղամասից կշահագործվի միկրոավտոբուսային հ. 32 երթուղու ուղեգծով՝ մինչև Նոր Նորքի 7-րդ զանգված: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ: