Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում ներկայացնելով Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը, հայտարարել է, որ ՀՀ ժողովրդի համախմբումը «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շուրջ հիմք է տալիս համոզվելու, որ երկիրը այլևս փակուղի չի մտնի։
Նրա խոսքով՝ Կառավարությունը շարունակելու է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը՝ այն դարձնելով արտաքին քաղաքական ռազմավարություն։ Այս համատեքստում Փաշինյանը կարևորել է տարածաշրջանային հարաբերությունների զարգացումը Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
Վարչապետը նշել է նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների դրական դինամիկան և մի շարք երկրների հետ Հայաստանի ռազմավարական հարաբերությունները։
«Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ գաղտնիք չի բացի՝ ասելով, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում:



















