ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը գրել է.
«ԿԸՀ նախնական տվյալներով ստացվել է հետևալ պատկերը։
«Քաղաքացիական պայմանագիր» – 49,9%,
«Ուժեղ Հայաստան» դաշինք – 23,3%,
«Հայաստան» դաշինք – 9,9%
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն հավաքել է 3.99% և չի հաղթահարում անցողիկ շեմը:
Այս ցուցանիշներով ՔՊ-ն չի ստանում այնքան մանդատ, որպեսզի հանրաքվեի դնի Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխությունը, որովհետև հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով:
Առանց 2/3-ի չեն կարող պաշտոնանակ անել նաև Հանրապետության նախագահին։ Իհարկե, կմտածեք, ում է պետք պաշտոնանկ անել ներկայիս նախագահին, սակայն նորմալ պառլամենտական երկրում նախագահը կարող էր օգտվել այս առիթից՝ դառնալու հավասարակշռող գործոն։
ՔՊ-ն իր ապագա մանդատներով կունենա 3/5-րդ ձայներ, ինչը նշանակում է, որ առանց ընդդիմության կարող են ընտրել Սահամանադրական և Վճռաբեկ դատարանի դատավորներ, Գլխավոր դատախազ, ՄԻՊ և այլ անկախ հանձնաժողովների պաշտոնյաներ։
Խորհրդարան անցած ընդդիմադիր քաղաքական ուժերը լուրջ փորձություն են անցնելու հանրաքվեի դեպքում։
Կարծում եմ, հիմա արդեն հասկանալի է, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը նախընտրական հանրահավաքում սպառնում ձերբակալել Սամվել կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ծառուկյանին։ Այս քաղաքական ուժերը կախված են լինելու Փաշինյանից, իսկ Փաշինյանը՝ իրենցից, կամ իրենց մի քանի “շեղված” մանդատներից։»։



















