«Համացանցում շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է». ՊՆ մամլո խոսնակ

ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է.

«Համացանցում շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլացիա, որի նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը:

Շրջանառվող փաստաթղթերը, որոնց հիման վրա կառուցվում է թեզը, հիմնականում կեղծ են: Ցանկացած հետաքննող լրագրող ինչպես ՀՀ համապատասխան մարմններին, այնպես էլ մատնանշված պետություններին կարող է ուղարկել հարցումներ և համոզվել, որ ամբողջը հորինվածք է: Առաջիկայում կտրվի պաշտոնական պարզաբանում»: