Ընդդիմությունը վաղը կհայտարարի վարչապետի թեկնածուի անունը

Որոշիչ հանրահավաքի մասին վաղը հայտարարություն կլինի, բացի այդ վաղը կհայտարարվի նաև երկրի ղեկավարի թեկնածուի անունը։ Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ընթացքում ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Չեմ ուզում փակագծերը բացել, բայց թող ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք արտաբերվել էին այս ընթացքում՝ ապագա զարգացումների հետ կապված, նոր ձեւավորվելիք անցումային կառավարության մասին, վաղը հայտարարության տեսքով կներկայացվեն և առաջին օրերին մեծ հանրահավաք կլինի», – նշեց Մինասյանը՝ ընդգծելով, որ վաղը անպայման թեկնածուի անուն է հայտարարվելու։

։