Բազելում մեկնարկում է «Եվրատեսիլ 2025»-ը

Շվեյցարիայի Բազել քաղաքում այսօր պաշտոնապես մեկնարկում է «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթը։ Առաջին կիսաեզրափակչում բեմ կբարձրանան 15 երկրների ներկայացուցիչներ, որոնցից միայն 10-ն իրավունք կստանան մասնակցելու եզրափակչին։

Հայաստանը մրցույթում ներկայացնում է Պարգը, ով իր ելույթը կներկայացնի երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 15-ին։