Ռուսաստանը և Չինաստանը Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացրել հակահրթիռային պաշտպանության հարցերի շուրջ

Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները նոյեմբերի 20-ին Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացրել հրթիռային պաշտպանության և ռազմավարական կայունության հրթիռային ասպեկտների վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Մոսկվայում միջգերատեսչական ձևաչափով անցկացվել են ռուս-չինական խորհրդակցություններ, որոնք նվիրված էին հրթիռային պաշտպանությանը և ռազմավարական կայունության հրթիռային ասպեկտներին։ Քննարկվել են վերոնշյալ հարցերը՝ ներառելով գլոբալ և տարածաշրջանային անվտանգության համար ռազմավարական ռիսկեր ստեղծող ապակայունացնող գործոնների համատեղ վերլուծություն, ինչպես նաև դրանց նվազեցման ուղիների շուրջ կարծիքների փոխանակում», – նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Կողմերը նշել են իրենց փոխադարձ գոհունակությունը տվյալ ոլորտներում երկխոսության և համագործակցության մակարդակից ու որակից և վերահաստատել են այդ փոխգործակցությունը խորացնելու իրենց հանձնառությունը։