Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ

Հուլիսի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։

Հաստատվել է Մալաթիա-Սեբաստիա Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրված Էդգար Հակոբյանի ընտրությունը։ Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող և այլ կուսակցական բնույթի հարցեր։