Մահվան ելքով վթար Բաղրամյան պողոտայում. 4 զոհ, 5 վիրավոր

Նոյեմբերի 5-ին, ժամը 20.50-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «Սուզուկի» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդեսի» չորս ուղևորները տեղում մահացել են, իսկ վարորդը և ուղևորներից մեկը, «Սուզուկիի» վարորդը, ուղևորը և «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։