Փրկարարները կտրել են ծառի ճյուղը

Մայիսի 5-ին, ժամը 12:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 39/9 շենքի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել է. առկա է երթևեկելի գոտի ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կտրել են ծառի ճյուղը, տեղեկացնում են ԱԻՆ-ից: