Արկադի Բալյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-ին  որոշում է ստորագրել, համաձայն որի` Արկադի Բալյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արկադի Բալյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված  որոշման մեջ: