Ավստրալիայում խորհրդարանի պատգամավոր Հելեն Հեյնսը ծանր վիրավորվել է դիտավորյալ ավտովրաերթի հետևանքով։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա կորցրել է ոտքը։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին՝ Մելբուռնից ավելի քան 200 կմ հեռավորության վրա գտնվող Վանգարատա քաղաքում, պատգամավորի գրասենյակի մոտ։
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզի խոսքով՝ Հեյնսը մեքենայի բեռնախցիկից իրեր էր վերցնում, երբ Toyota Land Cruiser-ի վարորդը, անցնելով նրա կողքով, շրջադարձ է կատարել և դիտավորյալ վրաերթի ենթարկել նրան։
«Ակնհայտ է, որ սա դիտավորյալ գործողություն էր»,- հայտարարել է վարչապետը։
65-ամյա պատգամավորը տեղափոխվել է Մելբուռնի հիվանդանոց, որտեղ վիրահատվել է։ Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։
43-ամյա վարորդին դեպքի վայրում վնասազերծել է տեղի վարսավիր Ռիկի Ջեֆերիսը, որից հետո կասկածյալը ձերբակալվել է։ Ոստիկանությունը նրա մեքենայում դանակ է հայտնաբերել։
Դեպքը հետաքննում են դաշնային ոստիկանությունը, հակաահաբեկչական ստորաբաժանումը և Վիկտորիա նահանգի իրավապահները։



















