Անցած գիշեր Հայաստանի ամենացուրտ բնակավայրերը եղել են Աշոցքը, Սիսիանը և Վարդենիսը․ Սուրենյան

Անցած գիշեր հանրապետության ամենացուրտ բնակավայրերը եղել են Աշոցքը -25, Սիսիանը և Վարդենիսը -22, Ծաղկահովիտը , Տաշիրը և Ապարանը -20․․․ -21 աստիճան ցուրտ։ Այդ մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավարի տեղակալ Գագիկ Սուրենյանը։