Արարատ Զուրաբյանն ընդունում է, որ սխալներ է թույլ տվել

Արարատ Զուրաբյանն ընդունում է, որ սխալներ է թույլ տվել
Արարատ Զուրաբյանն ընդունում է, որ սխալներ է թույլ տվել

Այսօր Aravot.am-ը ՀՀՇ նախկին անդամ Արարատ Զուրաբյանից հետաքրքրվեց՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ եւ չի կարող դառնալ, պե՞տք է արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունի, որ սխալվել է եւ ներողություն խնդրի ԲՀԿ-ի նկատմամբ սխալ հաշվարկի համար:

Նա պատասխանեց. «Ես չեմ ուզում, եկեք այդ հարցը Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղեք, բայց մի բան արձանագրվել է. այն, ինչ որ մենք շատ երկար ժամանակ ասում էինք: Այն, ինչ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի եւ չի կարող լինել, մենք սրա մասին խոսել ենք, բնականաբար լրիվ այլ տեսակետներ ենք լսել ՀԱԿ-ից, սակայն կարծում եմ, ժամանակը շատ այլ հարցերում էլ ամեն ինչ իր տեղն է դնում»: Մեր հարցին՝ Ձեր այս քայլը՝ նոր ՀՀՇ կուսակցություն ստեղծելու, ավելի չի՞ մասնատի ընդդիմադիր դաշտը՝ նա պատասխանեց, որ ընդհակառակը. «Ես կարծում եմ, որ շատ ավելի միավորող դեր կխաղա: Կարծում եմ, դրանում շատ շուտով կհամոզվենք»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/14/243164/