Հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը:
Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:
ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գևորգ Մխեյանը զեկուցեց, որ զորակոչը մարզում ընթանում է առանց խոչընդոտների, պահպանվում և կիրառվում են արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր պահանջներն ու միջոցառումները, իսկ զորակոչին հաջորդող օրը նորակոչիկների ծնողներն ու հարազատները զինկոմիսարիատում կամ զինկոմիսարիատի տարածքային բաժանմունքներում հնարավորություն են ունենում հեռավար եղանակով հետևելու վիճակահանության գործընթացին և տեղեկանալու թե իրենց զավակները որ զորամասերում պետք է ծառայության անցնեն:
Մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը հանձնարարեց շարունակել զորակոչի կազմակերպման աշխատանքները և ապահովել պլանային նախնական առաջադրանքների կատարումը:
Մարզպետը հանձնարարեց նաև բացառել ցանկացած բացթողում՝ կապված զորակոչիկների բժշկական եզրակացության հետ:
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև կազմակերպչական բնույթի այլ հարցեր:
Այս մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից։
21.07.2020