Օդանավով փոխադրման ընդունված ուղեբեռների՝ փակ տիպի ուլտրամանուշակագույն ճառագայթիչով ախտահանման ենթարկման մասին հրամանն ուժը կորցրած է ճանաչվել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝

Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «ՀՀ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանի հավելված 22-ի 9-րդ կետի 8-րդ ենթակետը, ըստ որի՝ «Օդանավով փոխադրման ընդունված ուղեբեռները ենթարկվում են փակ տիպի ուլտրամանուշակագույն (ռեցիրկուլյատոր) ճառագայթիչով ախտահանման»։

Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Возможно, это изображение (текст)