Փարիզի XI օկրուգի Ռիշար Լենուար մետրոյի շրջանում երկաթուղայինների բրիդագը ձերբակալել Է Charlie Hebdo-ի հին շենքի մոտ անցորդների վրա դանակով հարձակման երկրորդ կասկածյալին:
Սեպտեմբերի 25-ին այդ մասին հայտնել Է France Info ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը Անցորդների վրա հարձակումը կատարվել Է 11:45-ին (Երեւանի ժամանակով 13:45-ին) Charlie Hebdo-ի խմբագրության հին շենքի մերձակայքի երկու փողոցներում:
Տուժել Է երկու մարդ, որոնցից մեկը գտնվում Է ծանր վիճակում: France-Presse գործակալությունը հայտնել Է, որ հետաքննությանն Է միացել Ֆրանսիայի դատախազության ահաբեկչության դեմ պայքարի հարցերի բաժինը: Գործակալության տվյալներով՝ հետաքննությունն սկսված Է «ահաբեկչության» եւ «հանցավոր ահաբեկչական կազմակերպության հետ կապված մահափորձի» գործով:
Ավելի վաղ Փարիզի դատախազ Ռեմի Էյտսը հայտնել Է , որ մայրաքաղաքի դատախազությունն այս պահին գործը դիտարկում Է որպես «սպանության փորձ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: