Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք․ Արցախի ՊՆ

Հունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 19-ի ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։