Լավ, ի՞նչ աստիճանի ապաշնորհ լինես, որ գրածդ սուտը բանի նման չլինի․ Զարուհի Բաթոյանը արձագանքել է լրատվամիջոցին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է այսօր թերթերից մեկու հրապարակված տեղեկությանը, թե նրա քրոջ ամուսինը՝ Ստեփան Մաչյանը, իբր նախարարությունում ամեն ինչ իր ձեռքն է վերցրել ու ղեկավարում։

«Շուտով պարզվելու է, որ Ստեփան Մաչյանը քույրս է: Լավ, ի՞նչ աստիճանի ապաշնորհ լինես, որ գրածդ սուտը բանի նման չլինի», իր ֆեյսբուքյան էջում արձագանքելով հրապարակված տեղեկությանը, գրել է նախարարը։

https://www.facebook.com/zara.batoyan/posts/10225258396466620