«Արցախը պետք է կազմի քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի բաղկացուցիչ մասը». ՄԻՊ

«Արցախը պետք է կազմի քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի բաղկացուցիչ մասը». ՄԻՊ
«Արցախը պետք է կազմի քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի բաղկացուցիչ մասը». ՄԻՊ

«Արցախը պետք է կազմի քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի բաղկացուցիչ մասը: Առանց ջանք խնայելու այս նպատակի համար պետք է աշխատենք բոլորս»,-ՄԻՊ պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Թաթոյանի շնորհավորական ուղերձը Արցախի Անկախության տոնի առթիվ ներկայացնում ենք ստորեւ։

«Արցախի ժողովրդավարական ճանաչելիությանը նպաստելը դարձել է իմ աշխատանքի հիմնարար ուղղություններից մեկը: 

Գլխավորապես լինելով ոչ հրապարակային՝ այս աշխատանքը նպատակ ունի քաղաքակիրթ աշխարհին ցույց տալ Արցախն իր ժողովրդավարական ինստիտուտներով ու խթանել միջազգային իրավապաշտպան ներգրավվածությունը: Այս գործունեությունն անկախ է քաղաքական որևէ ազդեցությունից և իրականացվում է բացառապես իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ օգտագործելով Մարդու իրավունքների պաշտպանի միջազգային բարձր հեղինակությունը: 

Չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակն ազդեցություն ունենալ իրավունքների պաշտպանության վրա: 

Շնորհավորում եմ արցախցիրներին ու ողջ հայությանն այս համահայկական տոնի առթիվ»։ 

MediaLab.am