Ադրբեջանի պաշտոնական շրջանակներն արդեն որերորդ անգամ իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություններ են տարածում․ ՊՆ խոսնակ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Ադրբեջանի պաշտոնական շրջանակներն արդեն որերորդ անգամ իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություններ են տարածում, թե, իբր, Հայաստանից թիրախավորվում է Ադրբեջանի այս կամ այն բնակավայրը։

Նման կեղծ տեղեկատվական հոսքերի նպատակը սեփական նկրտումները կոծկելն է։