Դատարանի որոշմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սնանկ է ճանաչվել. Armtimes.com

Դատարանի որոշմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սնանկ է ճանաչվել. Armtimes.com
Դատարանի որոշմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սնանկ է ճանաչվել. Armtimes.com

Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի վրա արգելանք է դրվել:

Այս մասին տեղկացնում է Armtimes.com-ը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրը՝ նախագահությամբ դատավոր Սամվել Գրիգորյանի, սույն թվականի մայիսին բավարարել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դիմումատուն դատարանին հայտնել է, որ «Հայբիզնեսբանկի»-ի եւ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի միջեւ 07.07.2017թ. կնքվել է վճարային քարտով վարկային գծի պայամանագիրը, ըստ որի բանկը պայմանագրով նախատեսված պայմաններով վարկառուին տրամադրել է 1.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային գիծ, իսկ վարկառուն (Սուրիկ Խաչատրյանը,-հեղ.) պարտավորվել է մինչեւ 07.07.2020թ. վերադարձնել ստացված վարկը եւ տարեկան 10% վճարել դրանից:
Ըստ այդմ՝ վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով, 07.07.2017թ. «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության եւ Սուրիկ Խաչատրյանի միջեւ կնքվել է անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագիր, որով գրավադրվել է գրավատուին սեփականության իրավունքով պատկանող ք. Երեւան, Կենտրոն համայնք, Այասի փողոց 10/1 հասցեում գտնվող անշարժ գույքը: 

Դիմումատուն դատարանին հայտնել է, որ բանկը 22.06.2018թ. վարկառուին ուղարկել է պարտավորությունների կատարման վերաբերյալ նախապահանջ, վեջինիս տեղեկացնելով պարտքի ժամկետանց գումարը չվճարելու դեպքում վարկային պայմանագրով սահմանված կարգով պարտքի ամբողջ գումարը եւ վնասները բռնագանձելու մասին, սակայն պարտավորությունները կրկին չի կատարել: Բանկի կողմից 26.07.2018թ. բռնագանձման ծանուցում է ներկայացվել Սուրիկ Խաչատրյանին՝ երկամսյա ժամկետում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու, իսկ հակառակ դեպքում նաեւ գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին, սակայն վերջինիս կողմից պարտավորությունները կրկին չեն կատարվել:

Դիմումատուն դատարանից խնդրել էր պարտապանին՝ Սուրիկ Խաչատրյանին, ճանաչել սնանկ:
Դատարանը, ուսումնասիրելով դիմումը եւ գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, դրանք եւ գործի մյուս տվյալները գտել է, որ դիմումը ենթակա է բավարարման:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում