Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Մանուկյանի փաստաբան Արամ Վարդևանյանը և հավելում.

«Քննչական կոմիտեն այսօր քաղաքական պրիմիտիվ և խայտառակ գործերի շարքից ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով հայտարարեց նախաքննության ավարտ:

Միջնորդելու եմ կարճել այս քաղաքական գործը, քանի որ այն առնչություն չունի քրեական օրենսգրքի հետ` առհասարակ: Զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնեմ:

Միաժամանակ հիշեցնեմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նույն իրավապահ համակարգը ոչ մի հանցակազմ չէր տեսել 1) պատգամավորներին հետապնդելու և ճնշելու մեջ 2) «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանում վարչապետ չի լինի» գործողությունների և արտահայտությունների մեջ»:

Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար: