Հայաստանը կարող է նոր ռազմական վարկ ստանալ Ռուսաստանից։ Այս մասին Ria Novosti գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Factor.am-ը նախարար Դավիթ Տոնոյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ինչ նպատալով է Հայաստանը 100 մլն դոլարի վարկ վերցնում ՌԴ-ից։
«Խոսքը գնում է 100 մլն դոլարանոց վարկի մասին։ Այս պահին դեռ հստակ ժամկետներ չկան, թե երբ է այն վերցվելու։ Նշեմ, որ վարկը օգտագործվելու է միայն ռազմական տեխնիկա ձեռք բերելու նպատակով»,- ասաց Հովհաննիսյանը։
Աղավնի Սուքիասյան