Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ․ ՊՆ ներկայացուցիչ․ Տեսանյութ

Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, գյուղի մատույցներում կան ադրբեջանական ուժեր, հետևաբար կարող էր համացանցում նման տեսանյութ հրապարակվել։ Այդ մասին այսօր հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Քանի որ հյուսիսային ուղղությամբ մենք կատարել ենք զորքերի համապատասխան վերախմբավորումներ Թալիշ-Մատաղիս ուղղությամբ, հետևաբար կարող են նման տեսանյութ հրապարակել», -հավելեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այս օրերին պետք է ձեռնպահ մնալ կոնկրետ գյուղերի ու դիրքերի մասին հրապարակումներից եզրակացություններ չկատարել։

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը:Briefing of Representative of the RA Ministry of Defens Artsrun Hovhannisyan:https://youtu.be/ngDrIpx7bxYБрифинг МО РА Арцруна Ованнисяна:https://youtu.be/w6hC0mtAk-M

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Monday, October 12, 2020