ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին աշխատուժի զարգացման հարցերում

Դեսպան Քվինը հաճույքով համտեսեց «Բորիսովկա» ապրանքանիշի համեղ հայկական պանիրները, որոնք արտադրվում են Սյունիքի մարզում։ Դեսպանը հետաքրքրված է հայկական խոհանոցի ավանդույթներով ու ցանկանում է ավելին պարզել սննդի ոլորտի ձեռներեցների հետ շփումների միջոցով։

«Բորիսովկա» ընկերությունն իր կաթնամթերքների պատրաստման նպատակով կաթ է ձեռք բերում Սյունիքի մարզի 160 գյուղացիական տնտեսություններից։ Ընկերությունն ԱՄՆ ՄԶԳ-ի և ԱՄՆ Գյուղդեպարտամենտի ծրագրերի նախկին շահառուներից է։

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին աշխատուժի զարգացման, աճի խթանման, շուկաների բազմազանեցման, ինչպես նաև ամերիկյան շուկայի հետ գործարար կապերի հաստատման հարցերում։