Մահվան ելքով վրաերթ Վանաձորում

Ապրիլի 17-ին, ժամը11.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Գործարանային փողոցում «ԿամԱԶ-53212Ա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա Ռիմա Ծատուրյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։