Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումը նողկալի է. ԱՄՆ կոնգրեսական

Միացյալ Նահանգները պետք է սառեցնի բոլոր տեսակի ռազմական օգնությունն Ադրբեջանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը:

«Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի տարածքի վրա և վեց հայ զինվորների գերեվարումը նողկալի է: Ալիևը ցույց տվեց, որ հետաքրքրված չէ խաղաղության ու դիվանագիտության մեջ, այլ միայն բռնություն է գործադրում»,- հայտարարել է Սփիերը:

Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները մայիսի 12-ին ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Մինչ օրս Հայաստանի տարածքը լքելու հորդորները ադրբեջանական կողմից անպատասխան են մնացել: Մայիսի 27-ին ադրբեջանցիները ՀՀ տարածքից 6 հայ զինվորների են գերեվարել: