Այսօրվա խոշոր ավտովթարից տուժել է 7 քաղաքացի, նրանցից 3-ն օտարերկրացի է. ԱՆ

Այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 պացիենտ:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ նրանցից 3-ը օտարազգի է, նրանք ամբուլատոր բուժում են ստացել և դուրս գրվել:

Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է, 1-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 2-ը` նյարդավիրաբուժական, 1 հոգի` տրավմատոլոգիայի բաժանմունքում:

Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: